ԲՀԿ-ն Արայիկ Հարությունյանի ելույթը որակեց «լպիրշ, անբարո, ցինիզմ» և բոյկոտեց Կառավարության հետ հարցուպատասխանը
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդում: Հարցապնդման ընթացքում նախարարը դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ վերջինս ամբիոնից ինչ-որ այլասերվածություններից է խոսում: «Գիտեք՝ այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել […]





































