15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանական պատգամավորները խոչընդոտել են «5-րդ ալիքի» լրագրողի աշխատանքը

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի , Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների […]

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ. քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում

Այսօր Երեւանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։

Հայտարարության տեքստը ոչ միայն «ներում է» Թուրքիային, այլև հետագա դերակատարում տալիս արյան ճանապարհով գնացող այս չարիքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ արված հայտարարությունից հիաթափությունս չեմ կարողանում զսպել… Ես, իհարկե, մեծ պատրանքներ չունեի, բայց առնվազն այսպիսինը չէի սպասում: «Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ»: Լու՞րջ… Հասկանու՞մ եք, որ Թուրքիայի աջակցության մասին եք խոսում: Այն Թուրքիայի, որ ուղղակիորեն սնում է […]

Իշխանական պատգամավորը դիմում է գործարարներին՝ սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրել է. «Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։ Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր, Ժամն է։ Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։ Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։ Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։ Քաղաք առ քաղաք, […]

Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից։ Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս,որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում,այլ նաեւ ամրապնդում է այն։   Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի […]

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար: Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի