10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»․ թուրք հնագետը հրապարակել է Փաշինյանի եւ Ալիեւի ծաղրանկարները

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։  Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի  քարտեզները (ներառյալ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ […]

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ. Աննա Հակոբյան

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է գրել «Ֆեյսբուքում»: Նա իր գրառմանը կից հրապարակել է Արծրուն Հովհաննիսյանի հրապարակումը:

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ. Շարմազանովը վարչապետի հետ փակ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց

Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիպում է եղել, ես լիազորված չեմ մանրամասներ ներկայացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Եթե կառավարությունը հարկ համարի, պաշտոնապես կտեղեկացնի, փակագծեր կբացի: Եղել է փակ hանդիպում, ավելացնելու բան չունեմ», – ասաց նա:

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին» կոչերով

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։

Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։ ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի