21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է: «Սիրելի հայրենակիցներ,  Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի […]

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակ»:

ՀՀԿ Կանանց խորհրդի հանդիպումը Նոր Նորք ՀՀԿ գրասենյակում

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմ, անմիջական և բովանդակալից հանդիպում կանանց հետ, Նոր Նորք վարչական շրջանի Հանրապետական կուսակցության գրասենյակում»:      

ՌԴ ԱԳ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված. հայտնում է РИА Новости-ն: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և իրավիճակի կայունացման ուղղված բանակցություններ սկսել: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը […]

Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ունի զրահատեխնիկայի կորուստներ. ԱՀ ՊՆ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: Այս մասին տեղեկացնում  է Արցախի պաշտպանության նախարարությունը: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:   Մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:  

Որևէ մեկը ոչ զոհից, ոչ կորուստից, ոչ վիրավորից թող չհուսահատվի: Պատերա՞զմ են հայտարարել, պատերազմը ստանալու են»․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական […]

Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. Արման Թաթոյան

Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ […]

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական […]

Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք. Արայիկ Հարությունյան

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին: «Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի