15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ։   Թքած իր վրա էլ, տո ընդդիմության վրա էլ։  Ժողովուրդ, մի՞թե մենք ազգովի թասիբ չունենք։   Արդյո՞ք հայրենազարկումից զատ նաեւ պատվազրկումն ենք հանդուրժելու։ Մի՞թե աշխարհում քրիստոնեությունն առաջին […]

Ինչո՞ւ է երկիրն ու քաղաքը մեռած. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարո՞ղ է երկրում ոչինչ չի կատարվել, կարո՞ղ է Արցախը մերն է, Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու մոտ 200 արցախյան գյուղերը մերն են, կարո՞ղ է պատերազմ չի եղել, կարո՞ղ է 5 հազարից ավելի զոհեր եւ 8 հազարի կարգի վիրավոր եւ գերի չունենաք, կարո՞ղ է […]

ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները

Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը: Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Մոնթեն ազգային հերոս է, Նիկոլը՝ ֆեյքային հերոս. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոնթեն ու Նիկոլը (լուսանկարի տխուր պատմություն)   Մոնթեն ազգային հերոս է, Նիկոլը՝ ֆեյքային հերոս։   Մոնթեն Քարվաճառն ազատագրողներից է, Նիկոլը՝ հանձնողը։ Մոնթեն հեռակապով ղեկավարում էր հերթական ազատամարտը, Նիկոլը՝ ռուպորով թունավորում էր հերթական միտինգավորներին։   Մոնթեի ձեռքի վիրակապը պատերազմի հերթական հետքն է, Նիկոլինը՝ միտինգային […]

Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նայում եմ Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը։   Մարդիկ աչքերով ուտում են հայրենի սար ու ձորը։   Մարմնի յուրաքանչյուր բջիջում փորձում են պահեստավորել Հայրենիքի թթվածինը, որ ագահորեն ներս են քաշում ու չեն կշտանում։ Հայացքներով չեն հագենում երկնագույն երկնքից, ականջներով ներծծում են գետերի […]

Պարտված ու թուրքի երազանքներն իրականացնողները դեռ անամոթաբար խոսում են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժամանակին հողատուն հայտարարում էր թե ազատագրված տարածքները վերադարձնելը ամոթալի է, բայց ինքը հանձնեց թե ազատագրված տարածքները, թե Հադրութը եւ թե Շուշին,ինչպես նաեւ Սյունիքով ցամաքային կապ հաստատվեց Նախիջեւանի հետ։   Ու այսքանից հետո էս պարտված ու թուրքի երազանքներն իրականացնողները դեռ անամոթաբար խոսում են։   Ամոթալի […]

Նիկոլը մարդկանց ներշնչել է, որ ինքը մեղք է․ Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ պետք է դուրս գա ընդդիմադիրի դերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության դիմաց հացադուլ հայտարարած ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով եկել էր հացադուլավորներին տեսակցելու: «Մեր հանրությունը պետք է արթնանա այն քնից, որ 2․5 տարի մանիպուլատիվ կերպով մտցրել են […]

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում: Հայտարարության մեջ նշված է. «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի