16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ի՞նչ կարող ենք անել թիկունքում»․ Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կարող ենք անել թիկունքում. ✔️Դրամական աջակցություն ցուցաբերել պետությանը, ճշգրիտ ու ժամանակին կատարենք հարկային պարտավորությունները: ✔️Հարգանքով վերաբերվել մեր դաշնակիցներին և բարեկամ պետություններին՝ չտրվելով սադրանքներին»:    

Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է Լատվիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այդ թեմայով զբաղվում է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Մենք մշտական շփման մեջ ենք մեր բոլոր […]

Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով. Ռուբեն Հակոբյան

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։ Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, […]

«Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի […]

ՄԻԵԴ-ը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու […]

«Մեր օրակարգում նման հարց չկա». Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, […]

Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը

Հայաստանը նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռազմական գործողությունների ընթացքում նպատակահարմար չէ խոսել գագաթնաժողովի մասին: Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ»,- ասել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում […]

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ–ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու». Վահրամ Պողոսյան

«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը: «Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց […]

Մարտական գործողություները շարունակվում են բոլոր ուղղություններով

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի