15 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական ղեկավարությունը պետք է հեռու մնա զինված ուժերից։ Հանգիստ նստել ազգային ժողովներում և կաբինետներում, ցանկալի է զինվորական համազգեստով, այլ ոչ Արմանիի, Գուչչիի

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը Ֆեյսբուքի հանրագրում ասում է (հատված)․ Ավարտում ենք պատերազմի երկրորդ փուլը, այն բանից հետո, երբ տապալվեց բլիցկրիգը, բոլոր ուղղություններով իրավիճակի հանդեպ հուսալի վերահսկողություն ձեռքբերվեց՝ ներառյալ թիկունքում թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի հանդեպ։ Այո, վերջիններս իներցիայով դեռևս փորձում են օպերատիվ խնդիրներ դնել, բայց, կարծում եմ, արդեն գիտակցել են, որ ի զորու են […]

Պետք է ձեր ձայնը բարձրացնեք. Ծառուկյանը դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին

Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել եմ Արցախում եւ Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները եւ հույս եմ հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ներկայացրել է նամակը: Նամակում մասնավորապես նշված է. «Հարգելի՛ գործընկերներ […]

Մինչ մենք «մտածում» ենք, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա. Տարոն Սիմոնյան

Մինչ մենք «մտածում» ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը ԴԻՄԵԼ – ՉԴԻՄԵԼՈՒ շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձև մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Այս մասին նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,-հավելել […]

Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում. «Կոմերսանտ»

Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն սրվել են: Ռուսական «Կոմերսանտն» ամփոփել է երկու երկրների միջև քաղաքական և դիվանագիտական առճակատումը՝ նշելով, որ Անկարայի ու Փարիզի հարաբերություններն ավելի ու ավելի սարսափեցնող են դառնում: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ֆրանսիան սպառնացել է Եվրոպական Միության պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, իսկ մինչ այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը Ֆրանսիայում […]

«Որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին»․ Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։ Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում […]

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու արդյունքում գնաճ չի սպասվում. Տիգրան Խաչատրյան

Ոչ բոլոր թուրքական ապրանքների ներմուծումն է սահմանափակվելու հունվարի 1-ից, միայն վերջնական սպառման ապրանքների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ուկմ լրագրողների հետ զրույցում նշեց ԷԹկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելիս որոշ չափով օգտագործում ե նաեւ թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը, չխաթարելով այդ ընթացքը: «Իսկ վերջնական սպառման ապրանքների […]

Որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ է։  Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։   Հասարակությունը սպասում է նոր պատերազմ ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։ Ինչպես ասում են […]

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Հերթական մանիպուլյացիան ՝ հանուն ջրի երեսին մնալու Փաստ

Պատերազմական այս օրերին քաղաքական բաղադրիչ ունեցող գրեթե բոլոր օրակարգերը մղվել են հետին պլան։ Սա վերաբերում է քաղաքական դաշտում գործող բոլոր բևեռներին, այս ամենն արվում է ազգային ներքին համերաշխության և կոնսենսուսի ապահովման համար, թեպետ որոշ «դեմքեր» և շրջանակներ (հիմնականում ոչ իշխանական, այլ ինքնակոչ սատելիտներ) շարունակում են ընդդիմությանը դիտել որպես թշնամի։ Իսկ ահա արևմտյան ֆինանսավորմամբ ապրող հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի