09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին․ երրորդ ոստիկանը ոստիկան

Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին,ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին։ Վան Գրիգորյան  

Շոկային է իրականությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.   «Շոկային է իրականությունը…   Ադրբեջանական հաղթական ռազմաշքերթային խրախճանքին զուգահեռ Հայաստանի սրտում խլնքոտ դավաճանի հրամանով սեփական ժողովրդի դեմ «խիզախաբար» մարտնչող ոստիկանական զորքերին էլ հերոսի կոչում շնորհեք։   Ազգս պայքարում է։   Ժողովուրդը քնած է։   Ժեխը՝ կործանում բոլորիս։ #հողատու»:

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ հայտարարություն

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․ Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են. 1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին […]

Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մի խումբ մասնակիցների

Հանրապետության հրապարակում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցի ակցիա են իրականացնում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բերման ենթարկվեցին նաև մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը։

Հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս դավաճան վիժվածքների լկտիությունը էնքան անսահման ա, որ հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա։ Բաքվում թուրքերը զվարճանում էին նախկինների ձեռք բերած զենք զինամթերքի վրա»։

«10 հոգի էին, մի մասն էլ Սպիտակի բնակիչներ չէին». Սպիտակի քաղաքապետը՝ իր դեմ կազմակերպված ակցիայի մասին

Մոտ 10 քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գնացել են Սպիտակի քաղաքապետարան եւ պահանջել քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ինքը՝ Գագիկ Սահակյանը։ Նշենք՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։  Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ իր հրաժարականի պահանջը պայմանավորված է Փաշինյանի հրաժարականի մասին արված […]

Աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել․ ոստիկանության աշխատակից

Հարգելի գործընկերներ. Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։ Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի