06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի նորանշանակ մարզպետը «մառոզ» է անում․ Իրավունք

Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ինչպես տեղի գյուղապետերն են ասում. «Իսկական մառոզ է անում: Կրկնում է վարչապետի սիրած արտահայտությունը՝ հանգիստ տեղներդ նստեք»: Այս մասին պատմեցին վրդովված գյուղապետերը: Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները, եւ որ հանկարծ որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ»:  

«Պետք է հարցմամբ պահանջեն, թե, երբ է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ՝ ԶԼՄ-ները պետք է հարցմամբ պահանջեն, թե, երբ է չեղարկվել Ն. Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ: Պատասխանի առկայության պարագայում շատ փաստեր կան, որոնց համադրմամբ կբացահայտվի ճշմարտությունը»:

Վտանգված են Գեղարքունիքի մի շարք գյուղերի բնակիչների սեփականության և այլ իրավունքներ. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել: Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու […]

Մակունցն անձամբ է Փաշինյանին խնդրել․ Հրապարակ

«Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է […]

Իշխանությունը աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ․ Ժողովուրդ

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ: Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի […]

Հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ Հրապարակ

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեև ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի: Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի […]

Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից․ Ժողովուրդ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա […]

Հայկ Մարությանը «Գազելների» և «Կամազների» գործով ատկատներ է ստացել. նրա դեմ քրեական գործ է նախապատրասվում

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է, որ «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքի հետ կապված կոռուպցիոն բնույթի փաստեր կան: «Կա խոսակցություն, որ մասնավորապես վերջին գնման հետ կապված, այդ 100՝ իրենց մեկնաբանմամբ միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «Գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «Գազելների» գնման մեջ առերևույթ լրջագույն հանցագործություն կա, և պտտվում […]

Նոյեմբերի 10-ից հետո երկիրը մնացել է անտեր։ Որևէ մեկը տեր կանգնելու՞ է էս երկրին

Նոյեմբերի 10-ից հետո երկիրը մնացել է անտեր՝ բառի բուն իմաստով։   Պետությունը նմանվել է վթարից հետո իներցիայով իր ընթացքը շարունակող ավտոմեքենայի։ Բոլորը սպասում են, թե երբ է մեքենան վերջնականապես կորցնելու ինքնակառավարումը և, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, վերջնականապես գահավիժելու անդունդը, կամ, լավագույն դեպքում, դեմ առնելու ճամփեզրի քարերին ու կանգ առնի։   Կաթվածահար եղած պետական համակարգը […]

Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել

Mediaport-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ մոսկովյան վերջին վոյաժից: Բանն այն է, որ մասնավոր այցի ժամանակ նրանց ուղեկցած անվտանգության աշխատակիցները ՌԴ մուտք են գործել դիվանագիտական անձնագրերով, քանի որ համավարակի պատճառով Հայաստանի քաղաքացի, ոչ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց մուտքը Ռուսաստան արգելվում է: Փաստացի, դիվանագիտական անձնագրերի տրամադրման կարգը, որն իբր, վերանայել ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված