26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է օրենքը․ «Հրապարակ»

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ: Մասնավորապես․ «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին […]

Գնում ենք աղքատության ցուցանիշների մեծացման ճանապարհով. «Փաստ»

«Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով, Արցախյան վերջին պատերազմով և ՀՀ իշխանությունների անպտուղ ու անբովանդակ գործունեությամբ (ոմանց կարծիքով՝ անգործությամբ), շարունակվում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալտնտեսական։ Մեզ հետ զրույցում բազմաթիվ տնտեսագետներ քանիցս փաստել են, որ առկա իրավիճակը հանգեցնելու է ՀՀ-ում աղքատության շեմի կտրուկ բարձրացման։ Ավելին, նրանց կարծիքով, մենք ուղղակիորեն գնում ենք հենց […]

Յուրայիններին պատժելու նուրբ արվեստը․ ինչպես բացահայտվեց մաքսանանենգ ադամանդն ու ով է գործարարների «կնքահայրը»․ armday.am

Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը ձախողած, տնտեսական որեւէ առաջընթաց չգրանցած իշխանությունը սկսել է յուրայիններին պատժելու իմիտացիա ստեղծել։ Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն համաձայն, որի ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա, ով կաշառք է ստացել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում […]

Վազգեն Մանուկյանը քաղաքագետների և փորձագետների հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական […]

Զգետնված իրականություն։ 44- օրյա պատերազմի 4 ամենամեծ սուտը

«Էս երկիրը նիկոլներինն ու արծրուններինը չէ, էս հողը ալիևներինն ու էրդողաններինը չէ։ Էս ջուրը շիշ բռողներինն ու կիսաբաց ուսապարկերինը չէ։ Էս հայրենիքն իմ ու քոնն է, էս հայերնիքում ես թաղել եմ եղբորս… այսօր բոլորս ենք Գեղամ Նազարյան, Դավիթ Ամալյան, Կարին Տոնոյան։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մի օր էլ ես եմ այրելու Գյումրիի իմ […]

Ոստիկանության Ներքին զորքերի ու ՊՊՎ աշխատակիցներին 570.000 դրամ աշխատավարձ են տվել՝ ցույցեր ցրելու գործում շահագրգռելու համար

 Ոստիկանության Ներքին զորքերի և Պետական պահպանության վարչության աշխատակիցներն այս ամիս ավելի քան 300 հազար դրամ պարգևավճար են ստացել: Միջինում 170.000 դրամ ստացող ծառայողներն այս ամիս 570.000 դրամ են ստացել՝ հանրահավաքները ցրելու գործում շահագրգռված լինելու համար: Mediaport-ի տեղեկություններով՝ փետրվար ամսվա համար ևս նման խոստում են տվել: Հավելենք, որ երեկ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների դեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված