06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլի Հայաստանում, պետության ու պետականության մի քանի հիմնական հիմնասյուներ այլևս այլասեռվել ու ոչնչացվում են. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երեկ երեկոյան հրապարակվեց սկանդալարին տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլի՝ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորելով հիմնական դերակատարներին։
 
Ընդգծեմ, որ վերոնշյալ քրեական գործը այլևս որևէ իրավական գործընթացների տրամաբանությունից դուրս է և չունի իրավական որևէ հետևանք։
Այլևս ակնառու փաստով մենք արձանագրում ենք իրավական պետության այլասեռումը, դատարանների շրջափակումից ու պաշարումից սկսած, մինչև շինծու մեղադրանքներ առաջադրելով և դատաքննության ընթացքում ուղղորդված դատաքննական փուլերով։ Փաստորեն թավիշի անունի տակ՝ Նիկոլի Հայաստանում, պետության ու պետականության մի քանի հիմնական հիմնասյուներ այլևս այլասեռվել ու ոչնչացվում են ։Դրանց շարքը համալրեց նաև իրավական պետության ոչնչացումը. հիշենք՝ դատարանների շրջափակում ու վնգստացող դատավորներ, Դատախազության փաստացի անգործությանն ու Կառավարության կցորդ-կամակատար վիճակները։ Փաստերը բազմաթիվ են ու տարաբնույթ։ Վստահ եմ ,որ դրանց կավելանա նաև Աննա Վարդապետյան – Արթուր Այվազյան սկանդալային տեսանյութի անհետևանք թողնելը։
 
_Թե_բա_իրավական_պետություն
_Թե_բա_չմիջամտել_քրեական_գործերին»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ