18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը դատապարտել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի նկատմամբ Երևանի գործողությունները

ՄԱԿ-ը դատապարտել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին`Մարին Քլարկ-Հեթինգին ուղղված մեղադրանքները` դրանք որակելով «անհիմն»: «Նրա դեմ մեղադրանքներն անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- երեքշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը: Դյուժարիկը Քլարկ-Հեթինգին նկարագրել է որպես բարձր հմտություններ ունեցող մասնագետ:  

«Վստահելի տեղեկություն ունեմ, որ պատերազմից հետո արևմտյան որոշակի շրջանակներ ՀՀ գործող կառավարության հետ ծրագիր են մշակում». Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու փաստին: Հիշեցնենք, որ ԱԳՆ մակարդակով պաշտոնական տեղեկատվության […]

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. ArmDaily.am

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։ -Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա […]

Ինչո՞ւ մինչև ներկայիս կառավարությունն այդպիսի վանդալիզմ չկար. Սերժ Սրապիոնյան

«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ «անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները» «Այն, ինչ արվել է իբր թե անհայտ չարագործների ձեռքով, և կարծես թե այս ու այն կողմից ասում են, թե դա հանուն […]

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. Armdaily.am

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին Armdaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։ -Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա […]

«Կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը». ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից […]

Արտակ Դավթյանը կնշանակվի ԳՇ պետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի […]

Առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է բացառապես վարչապետի հրաժարականի արդյունքում. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ իր պաշտոնից ազատման գործընթացը հակասահմանադրական է, և նա դիմել է վարչական դատարան։ «Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»,-նշել է գեներալը։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի