Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարևոր փոփոխությունների մասին. Ամրամ Մակինյան
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարևոր!!! Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն` քննչական և դատավարական գործողության կանչելու ծանուցագրում պետք է նշված լինեն` 1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները․ 2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և դատավարական կարգավիճակը․ 3) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամը)․ […]





































