03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում կա Զինված ուժերի Գլխավոր շտաբի մեկ պետ. պաշտպանության նախարար

Հայաստանում կա Զինված ուժերի Գլխավոր շտաբի մեկ պետ: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունենք Գլխավոր շտաբի մեկ պետ, եւ կան գեներալներ, որոնք նախկինում եղել են Գլխավոր շտաբի պետեր»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանը, «օրենքի ուժով» ստանձնել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Այնուամենայնիվ, մի քանի օր առաջ Վարչական դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցը ապահովելու համար միջոցներ կիրառելու միջնորդությունը: Այսինքն՝ դատարանը պահանջել էր կասեցնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացը՝ մինչեւ գործով դատարանի վերջնական որոշում կայացնելը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ