28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը հաստատել է Մովսես Հակոբյանը։ Նա հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես ունեցել են տարաձայնություններ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում անդրադառնում է սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ դաշինքով մասնակցելու որոշմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք չկազմելու հարցին։   civilnet.am  

Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը». Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է.   Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի […]

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից (ցուցակ)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել […]

Դատարանն ապացուցված է համարել՝ իշխանական պատգամավորը զրպարտել է Արմեն Գևորգյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի […]

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Ձայների՝ 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ, ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չէին առաջադրել:

Իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան

Նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000 կամ 7000 մարդ տարավ կոտորեց, 5000 զոհ մենք չունենք։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու մարմնով կպած մարդ է եղել, […]

«Ինչու՞ Վանեցյան: Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին: Այս ընտրություններին դրսի դերի մասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ Վանեցյան: Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին: Այս ընտրություններին դրսի դերի մասին: Ու էլի շատ անկեղծություններ Լիկայի հետ զրույցում»:

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել. հանկարծ մտքներովդ էլ չանցնի. Փաշինյան

Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին, ո՞նց կարա, այսինքն ի՞նչ, ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում, բացառված է, մոռացեք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստովանեց՝ այո՛, պատերազմը թուլացրել է իրենց։ «Եվ մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ […]

Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեք, բավական է /տեսանյութ/

«Բավական է պետական մակարդակով մարդկանց խաբեք, բավական է։ Մի հատ նայեք համահայկական հիմնադրամում ովքեր են նստած, դրանք բոլորը խաբում են, Ստեփանակերտից մինչև ստեղ խաբում են։ Հիմա ի՞նչ, էս ժողովուրդը դարձավ էստեղից-էնտեղից օգնություն մուրացո՞ղ, չէ մենք էդ մարդը չենք, մենք արյունով, քրտինքով հող ենք մշակել». տնից զրկված արցախցի  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված