22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների մասին

Հանրապետության նախագահը ձեր նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Այս մասին հայտնում են նախագահականից, անդրադռանալով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվող փաստաթղթին։ «Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

«Քայլերի մասին կխոսենք տեղում»․ «Պատիվ ունեմ» դաշինքը կոչ է անում քաղաքական ուժերին և քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր, կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս: Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը քողարկել է 2018 թվականի մայիսից […]

«Միապետը» սորագրելու է այն փաստաթուղթը…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Երկրի ղեկավարի աթոռը բռնազավթած թիվ մեկ պատահականությունն այսօր հաստատեց եռակողմ համաձայնությամբ ձեռք բերված նոր փաստաթղթի գոյությունը… Ավելին՝ նա ասաց, որ այդ փաստաթուղթը, «ոչ թե 99,9 այլ 100 տոկոսով համապատասխաննում է Հայաստանի շահերին…» Սակայն « մեծ կոմբինատորն» իր մանիպուլյատիվ սկզբունքներին դավաճանած կլիներ, եթե փաստաթղթի մասին այդքան սպառիչ վստահությամբ բարձրաձայնելուց […]

Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ ակնհայտ է՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում են․ Ռոբերտ Քոչարյան

Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես […]

Եթե ունենք խղճի գեթ մեկ կաթիլ, պաշտոնաթող եղեք. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Վաղարշակ Հարությունյանին

Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։  «Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ […]

Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Էս երկիրը նիկոլական դավաճան ու փալաս վերնախավի հոր դուքանը չի։ Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Մեզնից յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է՝ տեղեկանալ ամենակարևորի մասին»։

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հայտնում է «Փաստինֆոն»:

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ. Արամ Գաբրելյանով

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ։ Իմ տեղեկություններով ՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը: «Մեկը պարզապես ոչնչի մասին է՝ ամեն լավ բանի օգտին և վատի դեմ: Երկրորդը գաղտնի է՝ տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում են […]

«Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես․..». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենավատ երազում, անգամ, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը կիջնի այն աստիճանի, երբ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերապահելով մի անմեղսունակ խաբեբայի, անտարբերությունից կուրացած, համառորեն կգնա դեպի կործանում… Այնինչ, իրականում այսօր մենք հենց այդ ընթացքի մեջ ենք… Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշության շարժումը օր-օրի խժռում […]

«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց»․ ՄԻՊ

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի