18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. «Ռազմինֆո»

Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. «Ռազմինֆո»

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: 

Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ  այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Կոորդինատները՝ 

40.18924486527808, 45.96873917393403 

«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»,-գրել է «Ռազմինֆո»-ն:

Փաստացի, Հայաստանի ՊՆ-ն թաքցնում է թշնամու կողմից Հայաստանի  Հանրապետության տարածքում նոր բարձունք զավթելու փաստը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ