16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում։ Ձեր խոնարհ ծառա»։

Սենսացիոն լուրերով փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈւ-ի ներկայությունը մոռացնել տալ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, […]

Նոր Հայաստանի սոցիոլոգիան. Վահե Հովհաննիսյան

Երեկ  Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։ Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց […]

Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը։ Պետք է հասարակության ականջների համար լսելի դարձնել ադրբեջանական տարածքներ ձևակերպումը։ Պետք է շարունակաբար պնդել, որ Հայաստան պետությունում կան ադրբեջանական տարածքներ։   Պետք է հասարակությանը հաշտեցնել, որ հայկական ուժերն ապօրինի վերահսկում են ադրբեջանական հողերը։ Այս եղկելի մտքերը […]

Որոշ պաշտոնյաներ ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր, անպատասխանատու հայտարարություններ. Արման Թաթոյան

Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝ ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում […]

Ներքին անվտանգության տեսան­կյունից ևս ունենք խնդիրներ․ Արտակ Զաքարյան․«Իրավունք»

«ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախա­րար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհ­րաժեշտ է զինված ուժերի վերակազմավո­րում, այլընտրանքային ծառայության տե­սակների ներգրավում: – Ներքին անվտանգության տեսան­կյունից ևս ունենք խնդիրներ՝ սկսած արժեքային դաշտից, քարոզչական, տեղե­կատվական, կիբերանվտանգության ապահովումից մինչև պաշտպանության, կանխարգելման մեխանիզմներին և մի­ջոցներին պետության ու նրա զինված ու­ժերին պատրաստելը: Շատ անհրաժեշ­տություն է առաջացել արդեն ԱԱԾ սահմանապահ ծառայության և սահմանա­պահ […]

Ինչ կասի Ալիևը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի. Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունը

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Հենա ժողովրդավարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի