13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Հերացի փողոցը. նրանք պարզել են, որ զոհերի մարմինները իշխանությունը թաքցրել է՝ աղմուկից խուսափելու համար /տեսանյութ/

Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Հերացի փողոցը. նրանք պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները իշխանությունը թաքցրել է սառնարաններում՝ աղմուկից խուսափելու համար

Նրանք իրենց տրամադրված պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քիչ մարմին, բայց դիահերձարան է մուտք արվել մեծ թվով զոհերի մարմին: Անհետ կորած զինծառայողների հարազատների խոսքով՝ սա ապացուցում է տեղեկությունը, որ իրենց երեխաների մարմինները թաքցրել են սառնարաններում՝ զոհերի մեծ թիվ չհրապարակելու համար: Նրանք բոլորին կոչ են անում միանալ իրենց: Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից շրջանառվում էր տեղեկություն, որ «հաղթում ենք»-ի սուտը չփչացնելու համար հազարավոր զոհերի մարմիններ պահում են «Սպայկա» ընկերության սառնարաններում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ