26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով։ «Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։   Ներկայացված դիմումի […]

Վանեցյան. Փաշինյանը կանգնելու է դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև

  Նիկոլ Փաշինյան՝հավասար է նոր պատերազմ, հավասար է նոր պարտություններ, Նիկոլ՝հավասար է նոր զոհեր և նոր գերիներ: Ցավոք սրտի այդ բանաձևը գործում է մինչև այսօր: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: «Նիկոլը ցավոք սրտի կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը:   Հավատացած եղեք, որ մենք արտաքին […]

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը. ՀՀՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը», – նշված է ՊՆ հաղորդագրությունում։

«Ձևականությունների հետևից պետք չէ ընկնել, դռնփակ ֆորմատով խոսելու և ասելու շատ բան կա: Վտանգված է բոլորիս հայրենիքը»․ Թագուհի Թովմասյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։   Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների , ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրաստիճան […]

Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին՝ չեղարկելով նրա անօրինական պայմանավորվածությունները․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր քայլերի մասին։ Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա […]

Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկավական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մայիսի 12-ից ինձ ճղում եմ, որ եթե թշնամին հարձակվում է՝ իր վրա չկրակելը միայն ու միայն մեծացնելու է իր ախորժակները։ Դե ռազ ոչ ոք չի լսում, այն էլ ասեմ, որ նախնական գնահատականով միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք՝ որոշ տեղերում […]

«Զոհերի մասին դուք մտածեք». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին /տեսանյութ/

«Զոհերի մասին դուք մտածեք». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին Yerkir.am-ի լրագրողը երեկ Երևանի ռեստորաններից մեկում երեկոն վայելող Ալեն Սիմոնյանին ու DJ Էդոյին հարց է ուղղել՝ սահմանների լարվածության ու զոհի առկայության ֆոնին ի՞նչ սրտով են ռեստորան այցելում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ զոհերի մասին լրագրողն ինքը մտածի, իսկ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին դրսում մտահոգվի: Այնուհետ նա կոպտել է […]

Արդեն ամոթ է ապրելը, բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն. Էդիկ Բաղդասարյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, […]

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում շատ լարված է. ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին կրակել է գյուղի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում շատ լարված է. ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին կրակել է գյուղի ուղղությամբ «Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», – Aysor.am-ին հայտնել են նախարարությունից: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Շատ լարված իրավիճակ է հիմա Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, ունենք գերեվարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի