24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի իշխանության վախճանը. «Մերժիրսերժին» նախաձեռնության նախկին անդամը վարտիքով փակել է ՔՊ-ի լոգոն (տեսանյութ)

Անուշ Լալայանը, ով դեռևս 2018 թվականին «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ էր, այսօր վարտիքով փակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն, իր խոսքով` ազդարարելով «Փաշինյանի իշխանության վախճանը»:
 
Համապատասխան տեսանյութը Լալայանը զետեղել է Ֆեյսբուքի իր էջում` կից կատարելով գրառում:
 
«Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը
Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին:
Մենք բոլորս խաբվեցինք: Բայց ամաչելու բան ունի ոչ թե խաբվողը, այլ խաբողը․ խաբվողը զոհն է, խաբողն՝ անբարոն:
Ու թեև խաբողն ամոթ չունի, խաբվածներս պե՛տք է ուղղենք մեր սխալը։
Այժմ մենք բոլորով պետք է փակենք մահվան, ատելության, ավիրածությունների և անկայունության այս էջը:
Այս գործողությամբ ազդարարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը՝ ընդմիշտ փակելու ազգային խայտառակության այս էջը:
Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո:
Վստահ եմ, որ հունիսի 21-ին մենք կարթնանաք առանց Նիկոլ Հայաստանում»,- գրել է նա:
 
Նշենք, որ նման նախաձեռնությամբ Լալայանը հանդես է եկել նաև 2018 թվականին` վարտիք կախելով Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ