Ելակ, կոնֆետ, անդրավարտիք ենք բերել. եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վարչապետն ուտի, հագնի ու մարտունակ դառնա. ՀՅԴ-ական
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն իրենց հետ կառավարության շենքի մոտ էին բերել ելակ, կոնֆետ, անդրավարտիք՝ ի նշան բանակում Նիկոլ Փաշինյանի մատնանշած բարեփոխումների:
«Ինքը հպարտանում է բանակում այդ փոփոխություններով: Դրանք բերել էինք և ասում էինք, որ եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վերցրու, կեր և հագիր ու մարտունակ դարձիր, որովհետև քեզ դա հիմա պետք է», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ դաշնակցական երիտասարդները կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել՝ ներկայացնելով դավաճանության մասին փաստեր, սական, ոստիկանությունը ուժի կիրառմամբ մի խումբ ցուցարարների բերման ենթարկեց:
Ակցիայի մասնակիցը նշեց, որ ոստիկաններին հրահանգված էր աղջիկներին ձեռք չտալ, որպեսզի միջազգային ռեզոնանս և արձագանք քիչ լինի: Իսկ տղաներին, նրա խոսքով, բերման էին ենթարկում այնպես, կարծես թշնամական պետությունից լինեն.
«Այդ ձևով բերման էին ենթարկում այն տղաներին, որոնք ամիսներ շարունակ կռվել են այս երկրի անվտանգության համար»: