18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է, արդեն երկար ժամանակ, 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված եւ ցայսօր չավարտված․․․Հոգեվարք չէ սա, հոգեվարքից հետո մահն անխուսափելի է, իսկ կլինիկական մահը մարդուն տանում է մահվան ու կյանքի սահմանագիծ, մի լավ թափ է տալիս, քո իսկ ապրածի բոլոր լավ […]

Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

«ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար՝ այդ ընտրույթւունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես: Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ: Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր […]

«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։   Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում։ Ցանկացած այլ լուծում կփաստի,որ քաղաքական «մեծամասնությունը» /իսկ իրականում «կապիտուլյացիայի» կուսակցությունը /հայտնվել է «Կալիգուլայի ձիու» կարգավիճակում։   […]

Լացեք, արա…Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ դահլիճում նախագահողը կոչ է անում, խնդրում, աղերսում ու պաղատում է հարգել իր տարիքը, իսկ հետո իրենից երկու անգամ տարիքով փոքր մի իշխանական գոյացություն նրան “մեծավարի”, իսկ իրականում լակոտավարի “իշմարներ” է տալիս…   Լացեք, արա…»:

Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար

Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա […]

Ներիր Տեր քո տաճարում ես այսօր մոլորվեցի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բազմադեմ ու բազմազան հայ ժողովուրդ տեսա, շատ տեսակներ տեսա, շատ բան տեսա, մտքերս հեչ լավը չեն,հակասական են, բարդ է, շատ է բարդ, չկարողացա քո նմանին քո նման համարել, չհասկացվածության պատերն ահռելի չափերի են հասել… Այսօր խճճվեցի , ջղայնացա, տխրեցի, գժվեցի, ներիր Տեր քո […]

Ֆիկտիվ իրականություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ֆիկտիվ իրականություն   Փաստացի գոյություն չունեցող պետության վաղուց գոյություն չունեցող նախագահը սկզբից գնում է գոյություն չունեցող պետության՝ ընդդիմության շնորհիվ գոյության պայքար մղող օրենսդիր մարմնի առաջին նիստին, հետո այլ պետությունների շահերը սպասարկող ոչնչությանը նշանակում է գոյություն չունեցող պետության վարչապետ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի