19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»

Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։ Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։ Չի […]

Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը. «Ժողովուրդ»

Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել: Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում […]

Ովքեր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ու ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում […]

Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում, այլ համադրում պետք է սպասել․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արեւմուտքը խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն։ Նախ նշեմ, որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող […]

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Վաղարշակ Հարությունյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպա՞ն

168.am-ի տեղեկություններով՝ այսօր հրաժարական տված ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ  Հարությունյանը ոչ թե Անվտանգության խորհրդի քարտուղար է  նշանակվելու, այլ  Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հայտն արդեն ուղարկված է, սպասում են ագրեմանին:

«Հայաստան» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները, բայց որոշները կհրաժարվեն

«Հայաստան» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները: «Փաստինֆո»-ին հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Հարցին՝ բացի դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից կա՞ն էլի մանդատից հրաժարված թեկնածուներ, Սաղաթելյանն ասաց. «Կան, երբ ԿԸՀ դիմումների վերջնաժամկետը լրանա, ավելի հստակ կասենք»:

Արշակ Կարապետյանը հրաժարական է տվել

Նախագահականը ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։ Առաջարկ է ստացվել նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին Պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ քիչ առաջ 168․am-ը հայտնել էր, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարար է նշանակվելու Արշակ […]

«Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար»․ «Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից անցել է մեկ ամիս: Աղաղակող ապօրինությունները այդ զավեշտի չարյաց փոքրագույնն էին: Առավել մեծ չարիք էր դրանց արդյունքում կապիտուլյանտի “հաղթանակի” ազդարարումը, ինչը մահացու հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և արժանապատվությանը: Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ վերջին օրերին դրսևորվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի