26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունները քարոզում են հնազանդություն, չորքոտանիություն ու պարտության հետ համակերպում: Խոսելով հայ-թուրքական օրակարգից, Աշոտյանը նշում է, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն արկածախնդրություն են, այլև կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական կատաստրոֆայի: ԹՎ5 հ/ը

Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան

Երեկ Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ մասնավորապես շեշտելով. «Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»։ Նկատենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էլ Հայաստանում ռազմական դրության հաստատման օրը Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ […]

«Հատկապես այս փուլում չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը»․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեըը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական […]

Մեր երեխեքին պահելու համար հանցագործ ենք դառնալու, թող վարչապետը գա՝ պատասխան տա. Խաղողագործ

Եթե մեր հարցին լուծում չտվեցին, ժողովուրդն ավելի է շատանալու ու մեր երեխեքին պահելու համար ամեն մեկս դառնալու ենք հանցագործներ, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներից մեկը։ «Դրան ա հասել բանը։ Պայմանագիր էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, խաղողը չեն մթերում։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս […]

«Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը». Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում

Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ «2018 թվկանին Նիկոլ Փաշինյանն եկավ մարզ ու խոստացավ, որ այսուհետ խաղողագործը ոչ մի խնդիր չի ունենալու։ Կարծես թե, ամեն ինչ նորմալ էր այս տարի, ոչ մի խնդիր չկար՝ չնայած մթերման համար ցածր գին էին սահմանել», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե խաղողը մնացել է, […]

Կա՞ պայքարի ցանկություն. պատասխանը պետք է տա մոտ 2 միլիոն ՀՀ այն քաղաքացին, որ մի կողմ քաշված նայել է, թե ինչպես է քաղաքական քաղցկեղը ներսից քայքայում մեր երկիրը. Եսայան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Կա՞ պայքարի ցանկություն Այսօր շատերս ենք հարց տալիս՝ կա՞ մեր երկրում պայքարի ցանկություն, կա՞ն մարդիկ, որ պատրաստ են դուրս գալ ընդդեմ բռնապետության, ընդդեմ թուրքացման և ընդդեմ երկիրը ներսից զավթածների։Հարցը դեռ պատասխան չունի։ Պրակտիկ կյանքում՝ դեռ չունի։ Տեսականորեն, անշուշտ, բոլորս գրում ենք, խոսում ենք, […]

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ նախագիծն է ընդունվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված […]

Քննիչ հանձնաժողովի ծուղակը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է. «Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։ Մանավանդ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված