27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր դավաճանության». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս համար ցանկացած պահի՝ իբրև Ադրբեջանի կողմից Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական արար։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաստատել է այդ հանդիպմանն իր պատրաստակամությունը, այսինքն ընդունել է Ալիևի կողմից երկրորդ ստորացման և կապիտուլյացիայի առաջարկը, այլև հայտարարել է, որ […]

«Այո, մեր նպատակը իշխանափոխությունն է». Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց փողոցային պայքար սկսելու մասին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ ծավալելու են փողոցային պայքար։ «Պայքարելու ենք, այո, նաև ծավալելու ենք  փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք  է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման», – մամուլի ասուլիսին ասաց Քոչարյանը՝ խոսելով առաջիկա անելիքների մասին։ Նա […]

«Իսկ դու ո՞վ ես». Ռոբերտ Քոչարյանը բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանին համարեց «չոքած մարդ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կողմից առաջ քաշած «խաղաղության դարաշրջան» բացելու մասին հայտարարությանը։ «Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, թե ամենից զավեշտալին այն է, որ […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Նա հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվելու են երկու երկրի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական […]

2018 թվականից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար. Քոչարյան

Պատերազմի ծանր պարտությունը մի շարք հարցեր է առառաջացրել. այս խոսքերով սկսեց իր մամուլի ասուլիսը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ցավոք, այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի որևէ տրամաբանված, որևէ ողջամիտ պատասխան մեր հանրությունն այդպես էլ չստացավ», – ասաց նա։ Քոչարյանի խոսքով՝ այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ևս չկան։ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, […]

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների աջակցությունը վայելող սկզբունքների հիման վրա. Փաշինյան

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի […]

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը։  

«Ինչու թալանչի Ալիևը հաղթեց «ժողովրդավար» Նիկոլին հարցի պատասխանը ոչ թե նախորդ 28, այլ վերջին 3 տարիների մեջ է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետաքրքիր է, չէ՞։ Այսօր պայթեց «Պանդոռայի թղթեր» անունը ստացած միջազգային սկանդալը, որը բացահայտեց մի շարք ղեկավարների կոռուպցիոն և խիստ կասկածելի գործարքները։ Դե, դոսյեի մշտական և ամենաագահ «աստղերից» մեկը կրկին Հեյդար Ալիևն է։ Բայց նա միայնակ չէր։ Էլ Զելենսկի, էլ Թոնի Բլեռ, էլ Չեխիայի նախագահ ու էլի մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի