Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Նա հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվելու են երկու երկրի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:





































