20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում մտահոգություն կա, թե Սյունիքը կտրվի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյանը դա «կեղծ շշուկներ» է անվանել

Իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կեղծ շշուկներ է որակել խոսակցությունները, թե Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա։ «Tasnim» լրատվական գործակալության լրագրողի խոսքով, այդ տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների […]

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով

Երեկ դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով (դիմումի կարևոր մանրամասներ) Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը: Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք. մահացել է 29 մարդ

Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: […]

Հանրությանը մոլորեցնելու և իշխանությունն ամեն գնով պահելու «նուրբ արվեստը». «Փաստ»

Գաղտնիք չէ, որ չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, Փաշինյանը երբեք էլ թափանցիկ չի աշխատել ժողովրդի հետ։ Եվ, որպես կանոն, եթե Փաշինյանն ինչ-որ մի հարցում որևէ հայտարարություն է կատարել, ապա հաճախ արել է դրա հակառակը, նայած, թե ինչն է կոնկրետ իրեն ձեռնտու եղել, բացառապես իրեն, այլ ոչ երկրին ու ժողովրդին։ Այսպիսի մոտեցման արդյունքում է, որ մեծամասամբ տպավորություն […]

Հայ-ռուսական հարաբերությունների «նստվածքը». Փաշինյանի՝ մոսկովյան այցի թաքնված նրբերանգները. «Փաստ»

Հաճախ է խոսվել այն մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում յուրահատուկ սառնություն և անվստահություն է նկատվում։ Թերևս հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ գործընկերության խաթարման արդյունքում է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների արդյունքում վատթարագույն վիճակում է հայտնվել։ Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից մեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և հասկանալի է, որ […]

Այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին․ Շարմազանով

Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նպատակը կապիտուլյացիա բերած ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ,այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը,թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»։ Բոլորս ենք մեղավոր, բոլորս… Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն […]

Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ չեն կարողանում հասնել իրենց նպատակին. «Փաստ»

Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլ յացիոն պարտության իրական պատճառները։ Այդ իսկ պատճառով ամեն կերպ ցանկանում են […]

Ինչո՞ւ է կարևոր ընդդիմության հաղթանակը. «Հայրենիքի» իրական շանսը. «Փաստ»

Առաջիկայում սպասվող ՏԻՄ այս ընտրությունները գործող իշխանությունը փաստացի դիտարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ, այսինքն՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու համատեքստում: Այս ճանապարհին Փաշինյանի իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը՝ գեներացնելով ատելության խոսքը, տանելով թշնամանքի քարոզչություն։ Մենք մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթով «գրավել» պետական բոլոր ինստիտուտները՝ […]

Անհայտ ծագման «ներարկումներ» պետական բյուջե. «Փաստ»

Մասնագետները պարբերաբար ահազանգում են, որ կառավարությունը մի կողմից՝ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարել է, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ է ունենում բյուջեի ընթացիկ ծախսերն ապահովելու համար: Ավելին, կարծիքիներ կան, որ առաջիկայում կառավարությունը դժվարություններ է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական: Այս «ճեղքվածքները» փակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անընդհատ մեծացնում է արտաքին պարտքը: Արդյունքում, ըստ տնտեսագետների, […]

Նոր նշանակում` Զինված ուժերում

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի