«Արդարությունը շուտով վերականագվելու է». Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որն այժմ կալանավորված է, հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ առաջադրում է իր թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու: «Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Մեծ պատասխանատվությամբ և վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ […]





































