20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որ ասում եմ՝ թուրքի ստրուկ են, ասում եք՝ էդպես չի. այս մարդկանց հետ ի՞նչ խոսես. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը պարբերաբար հուշում է այն մասին, որ անգամ այն կայացած ինստիտուտները, օրենսդրական փոխհարաբերությունները և իրավական ավանդույթները, որոնք ձևավորվել էին օրենսդիր-գործադիր շփումների ժամանակ, Փաշինյանն ուղղակի ջարդուփշուր է արել: «Մի ժամանակ ինչ ուզում՝ այն էլ բանակցում էր, տեսանք՝ Արցախի կործանում, հիմա էլ հայկական պետականությունն է կործանում՝ ինչ ուզել՝ էն […]

Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել։ Ըստ նրա՝ հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործն է։ «Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։ 2018 թվականից հետո այսպիսի […]

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են  «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։ Նա տեղեկացրել է, որ կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը […]

Հնարավոր է՝ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։ «Կենսաբանական տեսանկյունից հնարավոր է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել», – ասել է նա «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարների հետ հանդիպմանը։ ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։

Մենք չենք պարտվել, որովհետև եթե դու պարտվում ես, նշանակում է՝ քո հակառակորդը, քո թշնամին հաղթել է, իսկ պարտվելուց մինչև հաղթել լիքը բաներ կան․ Աղազարյան

Տրամաբանական կլիներ, երևի թե, որ պատերազմական իրողություններից հետո մի այնպիսի քաղաքական ուժ ձևավորվեր, որ ինքը առաջին տեղում լիներ, մենք երկրորդ տեղում լինեինք։ Երևի թե, տրամաբանական կլիներ, բայց դե, ցավոք սրտի, չեղավ դա, 24news.am-ի եթերում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա հավելել է, որ պարտված ուժը չպետք է վերարտադրվի, սակայն իրենք չեն պարտվել […]

Կենաց-մահու խնդիր. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա […]

Կոտայքում թեժ է լինելու. «Փաստ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու: Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնականքաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի […]

«Վտանգը կանխելու» անվան տակ՝ զիջումներ ու սուբյեկտայնության կորուստ․ «Փաստ»

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անձամբ ինքն է հրաման տվել, որպեսզի հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեն։ Նրա այս հայտարարությունը հավել յալ մեծ պատասխանատվություն է դնում նրա ուսերին, չնայած բացառված չէ, որ ինչպես ամեն անգամ, այս դեպքում ևս հաջորդ պահին վերջինս կարող է արդեն հայտարարել, որ ինքը նման հրաման չի տվել, իրեն ճիշտ […]

Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի․ «Փաստ»

Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի […]

Ստյոպա Սաֆարյանը Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի դեմ գործով հրաժարվեց «168 Ժամ»-ի դեմ ներկայացված հայցից. Փաստաբանները փոխհատուցում են պահանջում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մեկնարկել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում էր ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված վնասը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի