20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հետ խաղաղության Ալիևի պայմանը. Տարածքային ամբողջականության ճանաչում Ղարաբաղի հետ միասին

Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։ «Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով… Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այդ դաժանության […]

«Ընդդիմությունը հնարավորություն ուներ, որպեսզի առաջին հրավիրյալը լիներ Նիկոլ Փաշինյանը, և նրանք վարչապետին հարցաքննեին». Արմեն Խաչատրյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանձնաժողովի աշխատանքներին, և այդ համատեքստում  պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակվել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի  զեկույցը, պատճառաբանեց, թե ինքը միշտ ցանկացել է, որպեսզի այդ զեկույցն ամբողջ ծավալով հասանելի լինի հանրությանը։ «Փակ […]

«Երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետական ժամանակաշրջանն իմաստավորելու պահանջը հիմա կարևոր է մեզ համար, որովհետև երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ. ապագան անցյալի շարունակությունն է ու զարգացումը։ Բոլոր թերություններով հանդերձ, սովետական շրջանը կրոնական ու ցեղային համայնքի արխայիկ հարաբերություններից մոդեռն հասարակությանն անցնելու ժամանակաշրջան էր՝ կրթություն, ինդուստրիալիզմ։ Երևանն արխաիկ […]

«Սրանք բոլորն արվել են Նիկոլի համար տհաճ անակնկալներից խուսափելու համար»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․ «Քննիչ հանձնաժողովը Հայաստանի Սահմանադրությամբ փոքրամասնության գործիք է ընկալվել: Շատ տրամաբանական հիմնավորումներով: Խորհրդարանական ընդդիմությունն իր տրամադրության տակ չունի քննչական, անվտանգային պաշտպանական և օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններ: Ընդդիմադիրները չունեն և չեն կարող ունենալ պետության անունից գործադիր լիազորություններ իրականացնելու հնարավորություն: 2022թ.: 44 օրյայից անցել է տարուց ավել: Այդ ընթացքում այս […]

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստ. ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է ու այս պայմաններում իշխանության գլխավորությամբ հանձնաժողվի աշխատանքների իրականացումը չի կարող լինել օբյեկտիվ։ «44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը շարունակում […]

Այս փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված Հայաստանի ու Արցախի գոյությանը․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։ Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց […]

Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում․ մանրամասնում է Թաթոյանը

Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա պատմել է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին […]

Օմիկրոն շտամը ավելի քիչ է ախտահարում թոքերի հյուսվածքը, քան մնացած տեսակները. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Օմիկրոն շտամը ավելի քիչ է ախտահարում թոքերի հյուսվածքը, քան մնացած տեսակները: Բացի այդ, լաբորատոր կենդանիների վրա իրականացված այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Օմիկրոն շտամն ավելի քիչ է առաջացնում թոքերի բորբոքում և վնասում թոքերի հյուսվածքը:   Բացի այդ, օրեցօր ավելացող փաստերը վկայում են, որ […]

«Փաշինյանը պիտի գնա ոչ թե նրա համար, որ իր սանրվածքը չեմ հավանում, այլ որովհետև ի վիճակի չէ պետություն կառավարել»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Հաղորդման շրջանակներում նա համեմատել է ներկա և նախկին իշխանությունների սխալները, խոսել այսօրվա խորհրդարանական ընդդիմության ձախողումների, արցախյան խնդրի, Հայաստանի կառավարող քաղաքական ուժի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին: Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև: galatv.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի