17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները: Այդ […]

Պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը. Արա Շահումյան

Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք և տարբեր գործակալներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Շահումյանը։   «Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։   Եթե իրվապահ մարմինները ի վիճակի չեն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, Քուչի Տղերքի ինստիտուտը հարկավոր ա վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում», – գրել է նա։

«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր…». Արտակ Հովհաննիսյան

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան Նիկոլ ասում ես կարող էիր կանխել պատերազմը ,բա կանխեիր թե արյան ծարավ էիր ,մեր լույս տղաներն էին քեզ խանգարում,հիմա դու ով էս …., քեզ ներում չկա դու ինքդ ասեցիր ,որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հ.Գ. Համար մեկ պատասխանատու […]

Ո՞ւր է մեկնել Արթուր Վանեցյանը․ «Փաստ»

«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին […]

Արարատ Միրզոյանի գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ նրա դեմ բռնության գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին: Բանն այն է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում եւ […]

Ովքե՞ր են ուղղորդում Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

Չնայած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված քննիչ հանձնաժողովն անգործության է մատնված, եւ անդրանիկ նիստից հետո այլեւս նիստեր չեն հրավիրվում, իշխանականներն արդարանում են, թե աշխատակարգային նիստեր են անում, քննարկում են տեխնիկական հարցեր, աշխատակարգն են որոշում՝ ում սկզբում հրավիրել, սկսել վերեւի՞ց, թե՞ ներքեւից: Սակայն դա չի խանգարում, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրումեջ խորհրդարանի իր աշխատասենյակում […]

Իրավապահ համակարգում կոալիցիաներ են ձևավորվել և պատերազմ հայտարարել Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական […]

ՔՊ-ում դաժան մրցապայքար է. «Հրապարակ»

Քաղպայմանագիր» կուսակցության վարչության` մայիսին սպասվելիք ընտրությունները ՔՊ վերնախավին այսօր ավելի շատ են զբաղեցնում, քան Արցախի հարցն ու սահմաններին տիրող իրավիճակը: ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում վարչության 15 հոգանոց կազմում հայտնվելու համար: Սա, ըստ էության, սովետական պոլիտբյուրոյի, ՀՀԿ Գործադիր մարմնի նման կարեւոր մարմին է լինելու, քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, որտեղ քննարկվելու եւ լուծվելու են շատ […]

ՀՀԿ պատվիրակությունն Արցախում է

Թեպետ երեկ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չկարողացան մտնել Արցախ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, 168.am-ի տեղեկություններով, այսօր ժամանել է Ստեփանակերտ։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քարոզչական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։ Թե ինչ ծրագրով է ՀՀԿ-ն Արցախում, տեղեկացված չենք, սակայն հայտնի է, որ նախատեսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի