10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վստահությամբ՝ թիկունքն անկոտրուն է, Գերագույն գլխավորը՝ Սերժ Սարգսյանը. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր հայրենիքի պաշտպաններից մեկն ապրիլյան պատերազմի օրերից պատմում է. «Հրամանատարությունից հայտնեցին՝ Գերագույն գլխավոր հրամանատարը հրամայել է շարել զենքն ու զորքը։ Զորքի շարքերում հպարտությամբ կանգնած շշուկով մեկս մյուսին փոխանցում էինք։ Հեսա Սերժ Սարգսյանը հարձակվելու հրաման կտա ու սրանց կջարդենք»:   Այ էս համոզմունքով էին հաղթում։ […]

Գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։ Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։ Բայց մի շտապեք քննադատել նրան։ […]

Ո՞նց կարողացան հայրենադավ նիկոլենք (չնայած դրանք հայրենիք չունեն) հարամեն ամեն ինչ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմ (02.04.2016 -05.04.2016):   Համայն հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը համախմբվեցին ու պաշտպանեցին Հայրենիքը: Այդ հաղթանակը մեզանից խլեց 75 երիտասարդ կյանքեր: 2016թ. ապրիլի 5-ին թշնամին ընկրկեց և Մոսկվայի միջոցով զինադադար խնդրեց Հայոց Բանակից:   Փառք ու պատիվ Հայրենիք պաշտպանած բոլոր հայորդիներին: […]

Վեց տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր լրանում է ապրիլյան քառօրյաի ռազմական գործողությունների 6-րդ տարին:   Վեց տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ոչ թե կյանքի ու մահվան, այլ […]

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:   Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:      

Միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ։   «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։   […]

Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին. «Հրապարակ»

Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւ-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու: Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, […]

Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր` ապրիլի 2-ին, ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:  NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վարչապետը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով  անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները  սահմանափակել էին  մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար: Վաևրչապետի այցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի