17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր հայտարարության համար». Զոհված զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բոոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի իր հայտարարության համար, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

«Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին:

Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ.
 
Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում», – հայտարարել են ծնողները։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ