23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է:

 

Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում, մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:

Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:

 

Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին:

Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել՝ սոցիալականից մինչև հոգեբանական, սակայն պետության մոտեցումը խիստ անհամաչափ է, մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել:

Բնականաբար իշխանության բուրգի վերնամասում գտնվողների համար լրիվ մեկ է, թե այս ու նմանօրինակ միջադեպերը ինչ ծանր ազդակներ են փոխանցում հանրությանը բանակում ստեղծված իրավիճակի մասին, իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, իշխանության բարիքներից օգտվելը, դեռ չեմ խոսում թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով ֆռֆռալու հաճույքի մասին՝ կարևորն իշխանությունը անսասան լինի, թե չէ ի՞նչ զինվոր, ի՞նչ սպա, ի՞նչ մարդ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ