16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ. Սոս Հակոբյան

Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Բազմաթիվ մարդկանց մոտ թյուր կարծիք է, որ Արցախը և Լեռնային Ղարաբաղի հարցը «բրախելու» արդյունքում մենք ավելի հեշտ և հանգիստ ենք ապրելու երեք անգամ բնակչությամբ մեզ գերազանցող Ադրբեջանի և 20 անգամ գերազանցող Թուրքիայի արանքում: Այս […]

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը

Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:   Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար […]

«Ցավալի է, որ ինֆորմացիոն պատերազմները ստացել են նման անմարդկային դրսևորումներ»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկայացնում եմ կարճ մասնագիտական դիտարկումներիս ներառական տարբերակը, որը քննարկել եմ նաև միջազգային գործընկերներիս հետ:   Խոսքը Բուչայի արդեն հայտնի դեպքերի մասին է: Այս իրադարձոթյունները տարբեր ոլորտային քննարկումների առարկա դարձան: Դատաբժշկական տեսանկյունից դիտարկելիս՝ հստակ երևում են մի շարք երևույթներ, որոնք տալիս են մի շարք հարցերի պատասխաններ և առաջացնում նոր […]

12-ամյա փոքրիկի մոտ ատամնացավից լուրջ բարդություն է առաջացել. Արմեն Մուրադյան

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ահազանգում է անչափահասների մոտ ատամնացավից առաջացած բարդությունների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․   «Հարգելի ծնողներ, ևս մեկ անգամ եղե՛ք իրազեկված։ Նկարում պատկերված 12-ամյա փոքրիկի մոտ պարզ ատամնացավից առաջացած բարդություն է: Օրեր շարունակ ընդունել են ոչ արդյունավետ դեղամիջոցներ, սակայն… Նման դեպքերը խիստ վտանգավոր են և լի կյանքին վտանգ ներկայացնող […]

Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան

Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը: Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։ «Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի […]

«Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Ընդհանրապես հետպատերազմական ժամանակահատվածի մտածելակերպն ու մոտեցումները չեն համապատասխանում այն սպառնալիքներին, որոնք ոչ միայն մեր գլխավերևում են, այլ գնալով աճի նոր միտումներ են դրսևորում։ Առհասարակ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր […]

Հիմա շատ կարևոր պահ է, պետք է տեղերում ինքնակազմակերպվել ու թեկուզ փոքր, բայց գործողություններ անել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը»։ Մեջբերումը ՀՀ արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունից է։ Գիտե՞ք սա ինչի արդյունքն է։ Նրա, որ մեր հանրությունը նորից սկսում է պահանջատեր դառնալ։ Որ գալիս են հրապարակ ու հայտարարում, որ Արցախը երբեք […]

ՔՊ-ն խոստովանում է․ 2018-ից հետո Հայաստանում խաղամոլություն է

ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանն առաջարկել են փոփոխություններ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»,  «Վիճակախաղերի մասին» և քաղաքացիական օրենսգրքերում։ Հիմնավորմա մեջ ասվում է․ «Այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: Վերոնշյալի հետ կապված, հատկապես […]

Գնաճը կրկին թափ է հավաքում. նախկին բարձր գնաճի վրա ավելի բարձր գնաճ է գրանցվում․ 168․am

168․am-ը գրում է․ Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն էլ հասել է 12,8 տոկոսի։ Մեկ ամիս առաջ 11,4 տոկոս էր։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էլ թանկացել են 7,3 տոկոսով։ Հագուստի և կոշիկի գնաճը 7,2 տոկոս է։ […]

Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը. Նորայր Մուսայելյան

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի