01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլ անվանելը վիրավորական է. «Հրապարակ»

«Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։

Հիշեցնենք, որ ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։ Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ու թեեւ ծեծկռտուքում հաղթող է դուրս եկել «հականիկոլական» կողմը, սակայն վերջում կողմերը հաշտվել են՝ համաձայնելով, որ միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ