Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկինները՝ Ֆրանսիայի հրապարակում. «Հրապարակ»
«Հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից ոմանք իշխանափոխության հոտ են առել, եւ նրանց կարելի է տեսնել Ֆրանսիայի հրապարակում։ Օրերս այնտեղ են հայտնվել երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականներ Նաիրի եւ Սարգիս Սահակյան եղբայրները։ Սարգիս Սահակյանն Արագածոտնի նախկին մարզպետն էր, եղբայրը՝ «Հայդուկ» ՀԿ ղեկավարը։ Հեղափոխությունից հետո եղբայրներն անցան ՔՊ-ի կողմը, ՏԻՄ վերջին ընտրություններում աշխատեցին Տավրոս Սափեյանի համար, իսկ 2021-ի ԱԺ ընտրություններում՝ ՔՊ-ի։
Թալինի ընտրություններում Սահակյանների հայրենի Դիան գյուղում ընտրություններին մասնակցած 49 ընտրողից 45-ը կողմ է քվեարկել ՔՊ-ին, իսկ 2021-ի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններում եղբայրները թեպետ «Պատիվ ունեմ»-ի շտաբի պատասխանատուներն էին, սակայն համայնքում ՔՊ-ն հաղթել էր 96 ձայնով, 34 ձայն ՊՈՒ-ն էր ստացել»: