Ապրենք հանուն նոր հաղթանակների. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9»։
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9»։
Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է՝ աղետի հեղինակը մենք չենք։ Բա ո՞վ է… Պապ թագավո՞րը, թե՞ Աշոտ Բագրատունին։ Պատերազմը բերել ես դու։ Պարտությունը բերել ես դու։ 5000 զոհ բերել ես դու։ Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։ Արցախի 75 տոկոսը տվել ես դու։ Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։ Թուրքից դրական […]
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի օրվա առթիվ: «Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը […]
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. Թանկագին հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը […]
Սիրելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար: Որևէ ոլորտում, մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց: Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային […]
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին: Ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, առավել եւս մոտենալ վարչապետին: «Եռաբլուր» պանթեոնում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկանական ուժեր […]
























