#Հիմա. «Երիտասարդության ձայնը» նախաձեռնության իրազեկման ակցիան ԵՊՀ-ում. ՈՒՂԻՂ
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձեւին։ Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է, վախճանը՝ հաղթանակ։ Գարեգին Նժդեհ»։
Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, […]
2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ «հեղափոխական» թիմը հեղափոխական խոստումներ էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ այն մասին էր բարձրագոչում, որ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։ «Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս՝ իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք […]
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է: Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում: Ընդ […]
Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։ Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։ Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս […]
2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի, գրում է Hetq.am–ը։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի […]
168.am
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հետաքրքիր հասարակություն ենք, ամեն տեսակից էլ կա․․․․ Դիմադրության շարժումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց նայել ինքներս մեզ եւ փորձել հասկանալ՝ո ՞վ ենք մենք որպես հասարակություն/չեմ ասում՝ժողովուրդ կամ ազգ, դա ուրիշ թեմայի մեջ է/․․․ Այսօր ոտքի է կանգնել հասարակությունը եւ այն ունի տեսակներ․․ […]
























