14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ պետք է անել, որ Արցախի ՊԲ-ն մարտունակությունը վերականգնի․ Պաշտպանության բանակին այլընտրանք գոյություն չունի․ Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ Արցախի և ՀՀ-ի անվտանգային միջավայրը շատ փխրուն է, և Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման ամբողջ գաղափարը անորոշության մեջ են: Արցախի անվտանգության ապահովման համար առաջինը Հայաստանը պետք է անվտանգության երաշխավոր հանդիսանա։ Այդ առումով, երբ ՀՀ իշխանավորները խոսում են Արցախի պաշտպանության բանակի ապագայի մասին, պետք է ցույց տան, թե ո՞րն է ելքը, ինչպե՞ս են ապահովվելու […]

«Նույն մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են, որ ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների»․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին’ կազմակերպելու իր այցը թշնամի երկիր և տեսակցելու հայ ռազմագերիներին։   Հասկանում ենք, չէ՞, որ այս պայմաններում թեկուզ պատգամավոր, բայց ընդդիմադիր գործչի համար, նաև ում Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են ռևանշիստ ու ազգայնական, անվտանգություն չի լինի Բաքվում։ Հանրության մեջ զօրուգիշեր […]

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը […]

Նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր. ԱԳՆ

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։   Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հանրահավաքի օրն ու ժամը փոխվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։ «Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ […]

Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: -Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում […]

Թուրքական ապրանքը գրոհում է. «Փաստ»

Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս ամենին զուգահեռ, դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում […]

Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի