11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն […]

Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վերջին տարիներին ամեն ինչ արվեց, որ հայ ժողովուրդը ատի հայ ժողովրդին, թերագնահատի, չսիրի․․․   Ամեն ինչ արվեց, որ հայի ինքնագնահականը անկում ապրի, որ հայն ինքն իրեն թերագնահատի, զզվի ինքը իրենից, ամեն ինչ արվեց, որ հայը ինքն իր մասին միայն վատը մտածի, մտածի, թե հայը […]

«Գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»․ Արարատ Միրզոյանի պատասխանը

Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը. Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր […]

Մանրամասներ՝ Վեդիում տեղի ունեցած միջադեպից․ «Հրապարակ»

 «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։   Ականատեսներից մեկի պատմելով՝ չնայած […]

Պարտությունը դեռ դատավճիռ չէ․ «Հայաստան» դաշինքի ուղերձը

ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՈւՂԵՐՁԸ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեով […]

Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է․ տոնի առթիվ Ստեփանակերտում նախատեսված են միջոցառումներ

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:   Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում […]

«Քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են ՀՀ–ում ու Արցախում որոշումներ կայացնում, վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որում ասվում է․ «Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի […]

Որ դատավորի թեթև ձեռքով կալանավորվեց Միքայել Արզումանյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի […]

«Սեպտեմբերի 2-ին, ես կլինեմ Ֆրանսիայի հրապարակում». Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան էջում գրում է․   «Արցախի անկախության օրը, վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին ես կլինեմ Ֆրանսիայի հրապարակում: Եկեք մեր մասնակցությամբ հաստատենք, որ Արցախի անկախությունը արժեք է՝ կերտված հազարավոր զոհերի արյունով»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի