08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսեք, թե տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին /Տեսանյութ/

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ զուտ մարդկային առումով ոչինչ չունեմ, բայց տեսեք, թե տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում նրա մասին, իսկ այսօր նույն դատավորին նշանակում է իր ստեղծած Հակակոռոպցիոն դատարանի դատավոր, իր ձևակերպմամբ՝ արդեն երկրի այսօրվա ղեկավարի «կերպարով»։ Վստահ եմ, որ Նիկոլը նրան այդ դատարանի նախագահ նշանակելու ախորժակ էլ ունի։Գրում է օգտատեր Րաֆֆի Ասլանյանը:

Մենք դիմում ենք Պուտինին, խնդրում ենք՝ օգնեք վերդարձնել մեր զավակներին․ անհետ կորածի մայր /Տեսանյութ/

Արդեն երեք օր է անհետ կորածների ծնողները ակցիաներ են իրականացնում՝ դիմելով ՌԴ նախագահին, աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին օգնել իրենց՝ վերադարձնել իրենց զավակներին։ Ծնողներից մի մասին փորձում են համոզել, որ իրենց զավակը մահացել է, բայց ծնողները վստահ են, որ իրենց զավակներն այսօր գտնվում են Ադրբեջանում՝ պատանդի կարգավիճակում։

Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար

Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ արտաքին գործերի նախարար եղած Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար. Այս մասին հայտնում են MediaHub-ի արցախյան աղբյուրները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները… Նիկոլի թիմը այդպես է կոդավորված, սրանք երբեք չեն փոխվի, հոգով սրանք հակառուս են, և նույնիսկ այս բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, պետական շահից ելնելով, չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիոնալ զգացումները։ Եթե շանս լիներ՝ օրինակ՝ Միրզոյան Արոն, Արայիկը Հարությունյան, Մխիթարը, Ռուբինյանը կամ Արմեն Գրիգորյանը, կամ […]

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ երկրները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք համաձայնեցրել ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախապատրաստվել են ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների, առաջարկությունների հիման վրա փաստաթղթեր»,- նշել է Զասը։ […]

«Մտածում էիք՝ Լավրովը հայերեն չի՞ հասկանում»

Վահե Սարգսյանը գրել է․ «Մտածում էիք՝ Լավրովը հայերեն չի՞ հասկանում։ Մոռանու՞մ ենք՝ թիֆլիսահայ Քալանթարյանների հայտնի տոհմի ներկայացուցիչ է նա։ Հ.Գ. Քիչ առաջ լուսանկարիչը հայերենով Պապիկյան Սուրենին առաջարկեց, ես կասեի՝ հրահանգեց՝ աջ քաշվել, որ լուսանկարում երևա: Հայերենով այդ հրահանգ-առաջարկին արձագանքեց նաև Լավրովը»: Նշենք, որ Երևանում սկսած ՀԱՊԿ նիստից առաջ՝ բոլոր պաշտոնյաների համատեղ լուսանկարի ժամանակ, երբ լուսանկարիչներից […]

Հայաստանի Հանրապետությունում հակառուսական բոլոր տիպի ոռնոցների հետևում կանգնած է կապիտուլյանտների խունտան

Մատների վրա կարելի է հաշվել թե քանի անգամ են Հայաստան եկել ՌԴ ղեկավարները։ Եվ ամեն այդ այցից հետո մի կարևոր բան արվել է Հայաստանի համար։ փողոցով իշխանության եկածների օրոք արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա առաջին այցի ժամանակ թրաշամանուկ իշխանության դասալիք ղեկավարը լայաղ չարեց օդանավակայանում դիմավորել ՀՀ միակ ռազմավարական դաշնակցին […]

Դիպուկահարներ «Դվին» հյուրանոցի տանիքին՝ Պուտինի ժամանումից առաջ. news.am

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 23-ին սպասվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, «Դվին» հյուրանոցի տանիքին դիպուկահարներ են տեղակայվել: Տեսախցիկները ֆիքսել են դիպուկահարներին: Այս մասին գրում է news.am-ը։ Հիշեցնենք, որ այսօր Երեւանում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի