Նիկոլը երեկ ֆորումին ասաց՝ Էրդողան ջան, իմ մեծ ախպերն ես, Ալիևին ասա՝ ինձ չնեղի, ինչ ասես՝ կանեմ
24news.am
24news.am
Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը»: Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝ […]
Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։ «ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է […]
«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», […]
Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։ «Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների […]
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը: […]
Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։ Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով […]
Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,-գրել է Փրայսը։
























