07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է «լյուբիմչիկների» միջոցով Փաշինյանը փոխանցել է թիմին

ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։ ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական  սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն […]

Փողոց փակելու նուրբ արվեստը․ Գյումրիի հրապարակից՝ մինչեւ Լաչին. 168 Ժամ

Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ […]

Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել. Փաստ

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է […]

Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, պիտի ցույց տանք՝ ազգ ենք, թասիբ ունենք. Շարմազանով

«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս  կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան […]

«Անհայրենիք Նիկոլը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, նույնը կատարվում է Լաչինի միջանցքում». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Բերձորի միջանցքի հետ, ինչը կատարվել էր Բերձորի ու Աղավնոյի հետ, մասնավորապես՝ դրանց հանձնումից հետո, կառավարության շենքում նստած անձնավորությունը պետք է ներկայացներ այլընտրանքային ճանապարհի կառուցման նախագիծ, բայց դրա փոխարեն՝ ամիսներ առաջ հանձնեց Բերձորն ու Աղավնոն։ «Անհայրենիք Նիկոլը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, նույնը կատարվում է […]

«Երբ դուք հանկարծ մեր ժամանակն ունենաք, մենք կարող ենք այլևս չլինել այստեղ»․ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի քաղաքական որոշում

Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմից ակնկալիքներին՝ նշելով ավելի կտրուկ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը։ «Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիք կա և այդ գործողությունների […]

Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու արհավիրքներին, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական. Սերժ Սարգսյան

Ակնհայտ է՝ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ էլ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, ադրբեջանցիներն ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին, Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են […]

Արցախում, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվի ազատ տեղաշարժվելու իրավունքը

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի