Կկայանա վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը
Հեկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ին, Ս. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը: «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13.30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափ փողոցներով […]




































