27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է համագումարի օրակարգը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ քննարկվել և աստատվել է ՀՀԿ՝ նոյեմբերի  26-ին տեղի ունենալիք 16-րդ հերթական համագումարի  համագումարի օրակարգը:

Անդրադարձ է կատարվել նաև  ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողվի արդյուններին:

‹‹ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Օրակարգը հետետեւյալն է՝

1.ՀՀԿ նախագահի հաշվետվություն

2.ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն

3.ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում

4.ՀՀԿ նախագահի ընտրություն

5.ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն

6.ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն

7.ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:

Լրագրողների հարցին՝  ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օ՞րն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվում, թե ոչ, եւ Սերժ Սարգսյանից բացի արդյոք կան այլ թեկնածուներ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է եւ կարծում եմ երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին: Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին, նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց: «Մինչեւ նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրականերին կբաժանենք սպասվող փոփոխություների նախագիծը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ