16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դիտավորություն Չելյաբինսկում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1969 թ. ծնված Հուսիկ Ա.-ն, որը հունիսի 6-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած մասնագիտությունը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատկանշական է համարել արարողությունը […]

Մեղրիի եկեղեցու վերանորոգման աշխատանքները կհոգա ԱՄՆ դեսպանի ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին

Ս.թ. սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն  ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին հայկական մշակույթի գոհարներից մեկի՝ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին: Սուրբ Սարգիս եկեղեցին հայ-պարսկական ճարտարապետական ոճի ինքնատիպ կառույց է: Այն եզակի է ու […]

Լոս-Անջելեսում Հովիկին սպանել են կնոջ ու երեխայի աչքի առաջ /վիդեո/

Լոս Անջելեսում իր իսկ տանը հայ տղամարդ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Վուդլենդ Հիլս թաղամասում: Դուռը թակել են,  37-ամյա Հովիկ Կրբոյանը բացել է` կարծելով, թե պիցցայի առաքիչն է, հայտնում է Los Angeles Times-ը: Դուռը բացելուց հետո անհայտ անձինք կրակել են տղամարդու վրա ու փախել:Հովիկ Կրբոյանը եղել է տանը՝ կնոջ եւ 9-ամյա դստեր հետ, բարեբախտաբար, վերջինները չեն տուժել: […]

Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է “Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ” միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  “Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության” ծրագրի աջակից` “Մեդիկոր”  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել “Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ”  կազմակերպության  հետ  երկարատև և արդյունավետ  համագործակցության  համար: […]

Բացառիկ ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 20-ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա նշել է, որ ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: […]

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ԵԺԿ նախագահին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին   Մեծարգո նախագահ Դոլ,   Մեր երեք ավագ անդամների (փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյան եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի համակարգող Հովսեփ Խուրշուդյան) դեմ ներկայացված շինծու մեղադրանքները դեռեւս չեն հանվել. նրանք տակավին ենթարկվում են քրեական հետապնդման:   Քաղաքացիական ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը եւ Կարո Եղնուկյանը շարունակում են […]

Հայրիկյանը լիարժեք չի տոնի

«ՀՀ անկախության 25-ամյակն է, բայց լիարժեք տոնել չենք կարողանա, քանի որ Ազագային ինքնորոշում միավորման հին անդամներից 3-ը բանտում են՝ Մարտիրոս Հակոբյան (Դեդ), Կարո Եղնուկյան, Մհեր Մազմանյան»,-այսօր՝սեպտեմբերի 16-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանի խոսքով՝ ՀՀ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում: Հայրիկյանը շեշտում է, որ քաղաքացիների իրավունքները ամենուր ոտնահարվում են: «Նրանք զրկված են […]

«Armenia Expo 2016». Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից

Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը (“Armenia Expo 2016”) կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:   «Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն […]

«Պատմություններ՝ պատմված մեկ դար անց». Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը կայացավ

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի «Պատմություններ՝ պատմված մեկ դար անց» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունների հավաքածուն է, որը հավաքագրվել է մի խումբ երիտասարդների կողմից: Գրքի շնորհանդեսին բազմաթիվ հյուրերի հետ ներկա էր նաև հայուհի Լեռնա Էքմեքջիօղլուն: Էքմեքջիօղլուն’ ՄքՄիլն-Սթյուարթ կարիերայի զարգացման կենտրոնի պատմության դոցենտը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), միջոցառման շրջանակներում ցեղասպանությանը և գենդերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի