22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջ չէինք կրակում. պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Մենք էլ ենք կրակում, էն ինչ որ մերն ա՝ մերն ա. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։ «Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք՝ էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, […]

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․ Թշնամու մշակած նենգ ծրագրերի, համապատասխան տեխնոլոգիաների կիրարկման ու ֆինանասական ներարկումների հետևանքով ազգիս վրա բարձրացած մերօրյա հուդանե՛ր, հպարտացա՛ք, որ մոլորեցրիք տասնյակ հազարավոր քաղաքացիներին, զավթեցիք իշխանությունը ․․․ մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ թշնամու զոհասեղանին դրեցիք ու զոհաբերեցիք մեր հազարավոր լույս զավակներին, շարունակում եք նույն գործը […]

Առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ: Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով […]

Աստծու խոսքը մեզ վրա թույլ ներգործելու պատճառների մասին

Իսկ ա­ռա­կը այս է նշա­նա­կում. սեր­մը Աստ­ծու խոսքն է: Ո­րոնք որ ճա­նա­պար­հի ե­զեր­քին են, այդ նրանք են, որ լսում են, և ա­պա սա­տա­նան գա­լիս հա­նում է խոս­քը նրանց սրտից, որ­պես­զի չհա­վա­տան և չփրկվեն: Եվ ո­րոնք որ ա­պա­ռա­ժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ըն­դու­նում խոս­քը, բայց ար­մատ չեն բռնում. սրանք միառ­ժա­մա­նակ […]

Անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է․ Տիգրան Աբրահամյան

Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, սակայն իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ Այն հատվածում` կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, […]

Բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ․ «Ժողովուրդ»

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել: Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական […]

ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չպետք է դառնա․ «Հրապարակ»

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։ Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի […]

Սկսվել է երկրորդ փուլը` ինչպես սեփական հանձնածն ու պայմանավորվածը «գցի ուրիշների գրպանը»․ «Հրապարակ»

Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքն ավելի քան չորս ամիս ֆեյք- բնապահպանական ակցիայի անվան տակ արգելափակած Ադրբեջանը կիրակի օրն էլ ավելի բացեց խաղաքարտերը՝ ճանապարհին տեղադրելով հսկիչ անցակետ։ Սա այն էր, ինչ ադրբեջանական կողմը հետապնդում էր ի սկզբանե, եւ որին ամեն գնով ընդդիմանում էին արցախյան իշխանությունները: Նրանք, որպես կոմպրոմիս, առաջարկում էին, որ գոնե ռենտգեն-սկաներ սարքեր տեղակայվեն, […]

Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի