14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որոնք են 2016-ի ամենահայտնի սելֆիները /ֆոտոշարք/

Time հանդեսը, հիմնվելով Google-ի տվյալների վրա, հրապարակել է 2016-ի 10 ամենահայտնի սելֆիների հեղինակների անունները։ Համաձայն հանդեսի՝ 2016-ին ամենից շատ փնտել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդածյանի սելֆիները։ Դե իսկ նրա մերկ սելֆիները հսկայական դիտումներ են հավաքել։ Սելֆիներով հայտնիների ցանկի երկրորդ հորիզոնականում Շերոն Օսբորնն է՝ Օզզի Օզբորնի կինը։ Նա նույնպես այս տարի մերկ սելֆիներ է հրապարակել։ Երրորդ տեղում […]

«Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել Մանչեսթեր Յունայթեդին»

Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հասցեին: «Երկրպագուները ստիպեցին ինձ զգալ «Մանչեսթեր Յունայթեդի» շունչը: Ես նկատի ունեմ հատկապես նրանց, ովքեր հավատում են ակումբի պայծառ ապագային և միաժամանկ հասկանում, որ ճանապարհն այդքան էլ հեշտ չի լինելու: Սա ամենակարևորն է ինձ համար: Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել «Մանչեսթեր Յունայթեդին»»,-  ասել է մարզիչը։

Շմոլ գազից 2 մանկահասակ երեխա է թունավորվել

Ապարանում շմոլ գազից թունավորվել է 2 մանկահասակ երեխա: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հունվարի 4-ին ժամը 19.30-ին հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 48-ամյա Սեդա Գ.-ն, 6-ամյա Հայկ Գ.-ն եւ 1-ամյա Արուսյա Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած […]

Պա՛պ բա՞ մեր տոնածառը. Գրիգ Սուքիասյանը հիշում է

 «Հիշում եմ, երբ ես փոքր էի հայրս ամեն տարի մեր տոնածառը զարդարելու  օրը տոնի  էր վերածում: Անակնկալներով հագեցած օր էր  լինում մեր տանը՝  դեկտեմբերի 31-ը: Այդ օրը հորս ծնդյան օրն է ու առաջին տարին է, որ նա մեզ հետ չէ, իսկ ես հեռու եմ տնից: Այս տարի այդ օրը իմ համար հիոշղությունների օր դարձավ ու […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Հակառակորդը 40 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:   Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ:   Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բնակարանում դի են հայտնաբերել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել 51-ամյա Լ. Ե.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի